Հայաստանի գլխավոր դատախազությունը Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց է ձեռնարկել:
Ի պատասխան «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցման՝ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը հաստատել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու փաստը, միաժամանակ տեղեկացրին, որ Գլխավոր դատախազությունը Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց է ձեռնարկել:
2023 թվականի փետրվարի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնեական լիազորություններն անցնելու համար Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի (2016-2018 թվականներին զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը) նկատմամբ քրեական վարույթ է հարցուել։
Նախկին նախարարը մեղադրվում է 2018 թ. հունվարին ՊՆ հաշվեկշռում գտնվող Երևանի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ:
Բավ է պառակտվել