Բավ է պառակտվել
01-06-2023 12:23

Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող մարզահամալիր կկառուցվի

Հայաստանում կհայտնվի միջազգային չափանիշներին համապատասխանող մարզահամալիր։

Հայաստանի կառավարությունը որոշել է Հայաստանի ազգային հավաքականների մարզման կենտրոնը հանել մասնավորեցման ենթակա պետական գույքի ցանկից և փոխանցել ԿԳՄՍ նախարարությանը։

Գերատեսչության պետ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ մարզահամալիրը մեծ հնարավորություններ է ընձեռում, քանի որ ունի ունի ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600 քմ և կարող է դառնալ միջազգային մրցումների անցկացման վայր:

Նա նշեց, որ «այս պահին մեր հավաքական թիմերի հավաքների համար ընդամենը 2 հնարավորություն ունենք երկրում. դա Ծաղկաձորի մարզաբազան է և «Օլիմպավանը», որոնք երկորսն էլ ունեն սահմանափակ հնարավորություններ»։

Անդրեասյանը նշեց, որ ցանկալի է փաստաթղթային ու շինարարական աշխատանքներն ավարտել 2 տարվա ընթացքում` հաշվի առնելով, որ Հայաստանը հավակնում է տարբեր մարզաձևերի միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալել առաջիկա տարիներին։

Նախարարը նաև ասաց, որ նախատեսվում է շահույթ ստանալ նոր համալիրի գործունեությունից, ինչը թույլ կտա ոչ միայն պահպանել բուն համալիրի գործունեությունն, այլև գումար խնայել հավաքականների նախապատրաստումների վրա ծախսվող գումարները։

Միջազգային գործընկերները զարմացած են, թե ինչպես է Հայաստանը հոգացել բռնի տեղահանվածների կարիքները. Փաշինյան
Հայաստանը միջազգային հետախուզում է հայտարարել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը որոշում կկայացնի Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցների մասին Հայաստանի կողմից ներկայացված հայցով
Ադրբեջանի ԶՈւ–ն Սյունիքի Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ է գնացել. մարզպետ
ՖԻՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին չի ընդգրկել ԱԱ-2026-ի վիճակահանության մեջ