Բավ է պառակտվել
06-07-2023 13:09

Հայաստանը միջանցքներ տրամադրելու պարտավորություն չի ստանձնել, բայց պատրաստ է երեք անցակետ բացել Ադրբեջանի հետ սահմանին

Հայաստանը միջանցքներ տրամադրելու պարտավորություն չի ստանձնել, բայց պատրաստ է երեք անցակետ բացել Ադրբեջանի հետ սահմանին, հայտարարել է վարչապետ Փաշինյանը հինգշաբթի։

«Բաքուն շարունակում է մեղադրել Հայաստանին իր տարածքով տրանսպորտային հաղորդակցության հետ կապված պարտավորությունները չկատարելու մեջ, միաժամանակ առաջ քաշելով ինչ-որ երկիմաստ միջանցքային տրամաբանություն։ Ուստի pետք է կրկնեմ, որ Հայաստանը երբևէ չի ստանձնել միջանցք տրամադրելու գրավոր կամ բանավոր պարտավորություններ: Նա երբեք չի ընդունի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նման մեկնաբանությունները»,- կառավարության նիստում ընդգծել է վարչապետը։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը շարունակում է միջանցք պահանջել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով, միաժամանակ ոչ մի քայլ չձեռնարկելով տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու համար։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ապաշրջափակել ճանապարհները՝ ելնելով այն երկրների ինքնիշխանությունից, որոնցով նրանք անցնում են։

«Վաղուց շրջանառվում է կառավարության որոշում, որը նախատեսում է երեք անցակետի տեղադրում Ադրբեջանի սահմանին, որը չի կայացվել Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման պատճառով, որն անգամ նման գործընթաց չի նախաձեռնել և չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանի համար, քանի որ Բաքուն մինչ օրս չի հրաժարվել Հայաստանի շրջափակման 30-ամյա քաղաքականությունից»,- նշել է Փաշինյանը։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի մասին

Ադրբեջանն ու Թուրքիան ծրագրում են ստեղծել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի հիմնական մասի հետ՝ անցնելով Հայաստանի տարածքը Սյունիքի մարզում (Իրանին սահմանակից). այնտեղ նախատեսվում է կառուցել ավտոմովբիլային ճանապարհ և երկաթուղի։

Սակայն Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ծրագրեր չկան և չեն էլ կարող լինել. Երևանում մերժում են «միջանցքային տրամաբանության» շրջանակներում բանակցելու հնարավորությունը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն կարող է, այլ պետք է լինի. Փաշինյան
Հայաստանը պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի հետ անցկացնել սահմանագծման հանձնաժողովի նիստ. Փաշինյան
Փաշինյանն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններ մեջ
Թուրքիան դժգոհ է Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացում Հայաստանի նկատմամբ Արևմուտքի նախապատվություններից
Փաշինյանը պատասխանել է հարցին արդյոք մո՞տ է խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև