Այսօր ադրբեջանական զինուժը անօդաչու թռչող սարքերի և ականանետների կիրառմամբ գրոհել է Սոթքի և Նորաբակի ուղղությամբ գտնվող հայկական մարտական դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել 2 զինծառայող։ Այս մասին գրել է Փաշինյանը X-ի էջում։
«Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները, որոնք զուգորդվում են ռազմատենչ հռետորաբանությամբ, Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են»,- գրել է ՀՀ վարչապետը։
Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի շրջաններում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։ Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր։