Ադրբեջանը պիտի հայտարարի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին: Այս մասին Ազատության եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Երբ Շառլ Միշելը հայտարարեց, որ Ադրբեջանը և Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, դրանից հետո ադրբեջանական կողմից որևէ անհամաձայնություն կամ հերքում չի հնչել»,- նշել է Ռուբինյանը:
Սակայն, նրա խոսքով՝ կա նաև վատ մասը, որ Ադրբեջանը ինքնին չի հայտարարել դրա մասին, ինչը խնդիր է: