Բավ է պառակտվել
21-07-2023 22:29

Չինաստանը սատարում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը

Չինաստանը սատարում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, այսօր Պեկինում ընդգծել է ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Ման Ճաոսյույը։
Նրա և Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի գլխավորած պատվիրակություննները հերթական քաղաքական խորհրդակցություններն են անցկացրել։ Ըստ ԱԳՆ-ի՝ Ման Ճաոսյույը շեշտել է, որ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման գրավականն է հակամարտությունների խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը։ Հայկական կողմը վերահաստատել է իր սատարումը «Մեկ Չինաստան» սկզբունքին։
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։
«Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման քաղաքականության դրսևորումները, որոնք խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հայկական կողմի ջանքերը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման վտանգին», - ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը պիտի հայտարարի Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին․ Ռուբինյան
Փաշինյանն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններ մեջ
Հայաստանն իր հարևաններից տարածքային պահանջներ չունի. ԱԺ խոսնակ
Ֆրանսիայի արտգործնախարարը կվերահաստատի Փարիզի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
Չինաստանի աջակցությամբ կկառուցվի Հայաստանում ամենամեծ հեռուստաստուդիան (տեսանյութ)