Բավ է պառակտվել
21-11-2023 16:55

Հայաստանն Ադրբեջանին է ուղարկել խաղաղության համաձայնագրի 6-րդ առաջարկը

Հայաստանն Ադրբեջանին է ուղարկել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 18-ին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու վերաբերյալ հրապարակային հայտարարության շարունակություն՝ հայկական կողմն ադրբեջանական կողմին է ներկայացրել համաձայնագրի իր 6-րդ առաջարկը»,- նշված է գերատեսչության X-ի միկրոբլոգում
Նշվում է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նախկինում հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթղթի կնքմանն ու ստորագրմանը։
Նոյեմբերի 18-ին Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները համաձայնեցվել են։ Առաջին սկզբունքը, ըստ նրա, հետևյալն է․ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համապատասխանաբար 28,6 հազար քառ. կմ և 86,6 հազար քառ. կմ. Երկրորդ սկզբունքն այն է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանազերծման քաղաքական հիմք է հանդիսանում 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրել են հետխորհրդային բոլոր երկրները։ Խոսելով հաջորդ՝ երրորդ սկզբունքի մասին, Փաշինյանը նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է վերաբացվեն՝ համաձայն ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, իրավահավասարության սկզբունքների։

Սիմոնյանը կոչ է անումլ ընտրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ճիշտ երաշխավոր
Թուրքիան դժգոհ է Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացում Հայաստանի նկատմամբ Արևմուտքի նախապատվություններից
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն կարող է, այլ պետք է լինի. Փաշինյան
Ադրբեջանը և Հայաստանը մոտ են խաղաղության համաձայնագրին - Բլինքեն
ԱՄՆ-ը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելը հնարավոր է