Բավ է պառակտվել
14-06-2023 16:46

Ադրբեջանը տեղեկատվական հիմք է ստեղծում իր սադրանքների համար. Պապիկյանը՝ հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու մասին

Ադրբեջանը, ապատեղեկատվություն տարածելով, հիմք է ստեղծում իր սադրանքների համար, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Կատարվում է հետևյալը. Ադրբեջանը վերջին 1 շաբաթվա ընթացքում մշտապես տեղեկատվական կեղծ տեղեկատվություն տարածելով հենք է ստեղծում, որպեսզի կարողանա իր իսկ կողմից գործած սադրիչ գործողությունները ներկայացնել իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ: ՊՆ-ն մշտապես հանդես է գալիս պատշաճ հաղորդագրություններով ու այն, ինչ տեղի է ունենում սահմանին, ներկայացնում է մեր հանրութանը»,- ասաց նա չորեքշաբթի խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին։

ՊՆ ղեկավարը նշեց, որ այս ամենի պատճառն ադրբեջանական կողմի նպատակներն են` ի ցույց դնելու, որ հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի:

«Նման բան չկա, հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը, իհարկե, նաև պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը», - ասաց Պապիկյանը:

Ադրբեջանը հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար. Հայաստանի ՊՆ
Տեղեկատվական շտաբը հայտնել է Ադրբեջանի հետ ձեռքբերված պայմանավորվածությունները
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ
Չինաստանը բողոքել է ԱՄՆ-ին՝ Թայվանին 57,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու կապակցությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախանշել է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ հարաբերությունների վերականգնման պայմանները։