Բավ է պառակտվել
19-07-2023 13:04

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի․ Ավստրիայի ԱԳՆ ղեկավար

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի, հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։

Շալենբերգը մտահոգություն է հայտնել հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման։

Ավստրիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ավստրիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Հիշատակելով վերջերս ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցությունները՝ Ավստրիայի ԱԳՆ-ն շեշտել է, որ դրանք լարվածությունը թուլացնելու հույսեր են արթնացրել։ Նշվում է նաև, որ Ավստրիան հաստատակամորեն հանդես է եկել Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական առաքելություն տեղակայելու օգտին՝ աջակցելու կայունության ու անվտանգության հաստատմանը։

Արցախի իշխանությունները պնդում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը և պատրաստ են խնդիրները լուծել բանակցությունների միջոցով. նախագահ
Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի 6 ամիս շարունակվող շրջափակումը
Եվրոպայի խորհրդի պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս
«Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար». Գերմանիայի արտգործնախարար
Հակասում է բոլոր միջազգային փաստաթղթերին՝ Ադրբեջանին Լաչինի միջանցքով հիվանդներին տեղափոխելու արգելքի մասին