Եվրախորհրդի բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը 7 ամիս արգելափակված է։ Այս մասին հայտնել է ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։
«Այցը հնարավորություն էր ավելի լավ հասկանալու իրավիճակը տեղում՝ ԼՂ բնակչության մարդու իրավունքների լուրջ խախտումներով և մարդասիրական հետևանքներով»,-գրել է Խաչատյանը Twitter-ում:
Լաչինի միջանցքը՝ Հայաստանը և Արցախը կապող միակ ճանապարհը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից արգելափակված է։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել միջանցքի սկզբնամասում։