Երկարաժամկետ հեռանկարում ԵԽԽՎ-ի վերջին բանաձևը կարող է ավելացնել Բաքվի վրա ճնշման գործիքակազմը, ասաց երկուշաբթի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Միևնույն ժամանակ, դժվար է ասել, թե կարճաժամկետ հեռանկարում ինչ օգուտ կարող է բերել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Լաչինի միջանցքի վերաբերյալ բանաձևը: Միջազգային կառույցների որոշումները պետք է դիտարկել փոխկապակցված , քանի որ միայն մեկ բանաձը չի կարող լուծել առկա խնդիրը»,- խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ ընդգծեց Ռուբինյանը։
Նա վստահություն հայտնեղ, որ ԵԽԽՎ-ի ընդունած փաստաթուղթը Ադրբեջանի վրա ճնշման ևս մեկ լծակ է ապահովել։
«Բանաձևի քննարկման ժամանակ որոշ պատգամավորներ հարց էին հնչեցնում՝ արդյոք այսքանից հետո Ադրբեջանը կարո՞ղ է շարունակել լինել Եվրոպայի խորհրդի անդամ»,- ասաց Ռուբինյանը։