Ադրբեջանը, բանակցություններին զուգահեռ, շարունակում է Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումն, ինչը ակնհայտորեն հակասում է Պրահայում և Սոչիում ընդունված հայտարարություններին, հայտարարեց երկուշաբթի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«(Արցախի) շրջափակումը լուրջ հումանիտար խնդիր է առաջացրել. Դա խաթարել է այնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպության գործունեությունը, ինչպիսին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է։ Ակնհայտ է, որ սա էթնիկ զտումների քաղաքականության մի մասն է», - երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոկերտիի հետ համատեղ ճեպազրույցում ասաց Միրզոյանը։
Այս կապակցությամբ Միրզոյանը կոչ արեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, արդյունավետ քայլեր ձեռնարկել։ Դրանց թվում նախարարը նշեց Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ դիտորդական առաքելություն ուղարկելու, բոլոր գերիներին վերադարձնելու անհրաժեշտությունը։
Միևնույն ժամանակ, նախարարը Միրզոյանը հայտարարեց Ալմա Աթայի հռչակագրին Երևանի հավատարմությունը և ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքով հաղորդակցությունների բացման պատրաստակամությունը: Ինչպես նշեց նախարարը, անհրաժեշտ է բոլոր հարցերը լուծել առանց ուժի կիրառման և դրա կիրառման սպառնալիքի։
Նա ընդգծեց Հայաստանի համար Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում որոշակիության կարևորությունը։ «Մենք շահագրգռված ենք տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Վերը նշված բոլորը պետք է տեղի ունենան կողմերի ինքնիշխանության, իրավասության, իրավահավասարության և փոխադարձության համասկզբունքների հիման վրա»,- ասաց Միրզոյանը։