Բավ է պառակտվել
30-11-2023 11:55

Երևանը պատրաստ է Բաքվի հետ համաձայնեցնել խաղաղության պայմանագրի նախագիծը․ Միրզոյանը՝ Բլինքենին

Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպումը կայացել է ք. Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը։

Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի կողմից ցուցաբերած ոչ կառուցողական կեցվածքին, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանն ու առկա հումանիտար խնդիրներին՝ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները՝ հայտնի սկզբունքներին համապատասխան, և վերջիններիս Ադրբեջանի հստակ հանձնառության պարագայում հնարավոր կլինի նախագծի համաձայնեցման ուղղությամբ գրանցել էական առաջընթաց։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ծրագրերի, որոնց համատեքստում Նախարար Միրզոյանը վկայակոչել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով նաև տարածաշրջանի կայունության համար դրա իրականացման արդյունքում ակնկալվող առավելությունները։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա համագործակցության ու դրա ընդլայնման հեռանկարների շուրջ։

Միրզոյանը Բլինկենի և Բայրամովի հետ հանդիպմանը բարձրացրել է հարցեր, որոնց կարգավորումն առանցքային է տարածաշրջանում խաղաղության համար
Բլինքենը Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելու հարցը
Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը. ՌԴ ԱԳՆ
Վաշինգտոնը ողջունել է խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի և Բաքվի միջև բանակցություններում առաջընթացը
«Զգուշավոր լավատեսություն ունեմ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի հանդեպ»․ Միրզոյան