Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը արտահերթ նախագահական ընտրությունների կապակցությամբ հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիսում ներկայացրել է իր դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։
Ծրագրային դրույթներից թեկնածուն առանձնացրել է պետականության ամրապնդումը, ներքին կայունության հաստատումը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, օրինականության ու կարգ ու կանոնի հաստատումը:
«Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին: Բանակցություններ պետք է լինեն (Ադրբեջանի հետ՝ խմբ.), ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ, Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ», -ասել է Շահվերդյանը։