Բավ է պառակտվել
18-07-2023 23:33

Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային դերակատարների գործուն քայլերը. Միրզոյան

Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային դերակատարների, և հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների գործուն քայլերը։ Այս մասին Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասել արտգործնախարար

Հայաստանի արտգործնախարարը Շալենբերգին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ու արդյունքի հասնելուն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

«Տարածաշրջանում կայուն խաղաղություն հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով պատշաճ հասցեագրումն ապահովելու պարագայում»,- ասել է նա։

Միրզոյանն ընդգծել է, որ այս երկխոսության փոխարեն Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղի՝ արդեն յոթ ամսից ավել շարունակվող շրջափակումը։

Նրա խոսքով, այս հարցերի շուրջ լուծումների հասնելու նպատակով շատ կարևոր է ընդհանուր մթնոլորտը, ինչին կարող է նպաստել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, շարունակական թշնամանք սերմանելու, ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը, ինչպես նաև հրատապ մարդասիրական հարցերի լուծումը, մասնավորապես Ադրբեջանի կողմից բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելը։

«Վերոնշյալ հարցերում, և որպես առաջնային հրատապության հարց՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային դերակատարների, և հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների գործուն քայլերն»,- ասել է նա։

Միրզոյանը երախտագիտություն է հայտնել ավստրացի գործընկերոջը Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը Ավստրիայից դիտորդների մասնակցության համար։

Բաքուն, բանակցություններին զուգահեռ, շարունակում է Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումը․ Արարատ Միրզոյան
Արցախի իշխանությունները պնդում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը և պատրաստ են խնդիրները լուծել բանակցությունների միջոցով. նախագահ
Իրանի արտգործնախարարի հետ զրույցում Միրզոյանը նշել է Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումը
Նման մարդիկ Հայաստանը փակուղի են տանում․ Զախարովան՝ Միրզոյանի մասին
Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի 6 ամիս շարունակվող շրջափակումը