Այսօր՝ ապրիլի 3-ին, ամենշաբաթյա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Մոսկվան և Երևանը խոսում են տարբեր լեզուներով, իսկ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն դարձել են հիմնական գործընկերները, խոստովանեց.
«Ես կուզենայի ծաղրել, բայց դա չարժե անել։ Ոչ այն պատճառով, որ ես չեմ կարող խաղալ լեզուների մասին արտահայտության վրա: Ես կարող էի դա անել: Այլ որովհետև նման մարդիկ Հայաստանը փակուղի են տանում։ Միրզոյանը, խոսելով ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հավանականության մասին, ասել էր, որ չի կարող կանխատեսել ապագան: Տարօրինակ է, քանի որ իշխանության մեջ գտնվող քաղաքական գործիչները սովորաբար ոչ միայն կանխատեսում են ապագան, այլև ստեղծում են այն: Նրանք կարող ենք կանխատեսել միտումներն ու ասել, որ ամեն ինչ կանեն բացասական սցենարը կանխելու համար: Ցավալի է պարոն Միրզոյանից նման բան լսելը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովայի խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների ցանկությունը՝ Ռուսաստանի Դաշնության և մյուս ամենամոտ դաշնակիցների ու գործընկերների հետ կապերի ողջ զանգվածը զոհաբերելն է ՝ հանուն այն ժամանակավոր բոնուսների, որոնցով Երևանը հրապուրվեց Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից․
«Բայց հարցն այն է, որ նրանք մեզ չեն դավաճանում, ոչ իրենց գործընկեր-դաշնակիցներին, դավաճանում են իրենց ժողովրդին, դա է խնդիրը»,- հավելեց նա: