Բավ է պառակտվել
06-06-2023 22:39

Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը

Երեքշաբթի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ, հայտնում են ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:
Օրեր անց Վաշինգտոնում նախատեսվող քննարկումներին ընդառաջ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերին, այդ թվում՝ սահմանազատման ու սահմանային անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրման շուրջ: Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում հնարավոր առավելագույն որոշակիության ապահովման, մասնավորապես 1975թ. քարտեզի շուրջ հանձնառության կարևորությունը:
Միրզոյանը ևս մեկ անգամ ամերիկացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել բանակցային գործընթացին զուգահեռ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչող ագրեսիվ հռետորաբանության վրա՝ շեշտելով ուժի կիրառման սպառնալիքի բացառման և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման անհրաժեշտությունը:

Միրզոյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը և ներկայացրել Ղարաբաղում ստեղծված ճգնաժամը
ԱՄՆ պետքարտուղարը հույս ունի շուտով հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին՝ խաղաղ բանակցությունների համար
ԱՄՆ-ը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելը հնարավոր է
Փաշինյանը չի ցանկանում, որ Հայաստանը ամբողջությամբ կախված լինի Ռուսաստանից. ԱՄՆ պետքարտուղարի օգնական
Հայաստանի փոխվարչապետը ԵԱՀԿ ղեկավարի ներկայացուցչի հետ քննարկել է Ադրբեջանի հետ երկաթուղու վերականգնմանն առնչվող հարցեր