Բավ է պառակտվել
07-12-2023 10:02

ԱՄՆ պետքարտուղարը հույս ունի շուտով հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին՝ խաղաղ բանակցությունների համար

Պետքարտուղար Էնտոնի Բլինքենը հույս ունի շուտով Վաշինգտոնում ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղ բանակցությունների համար։ Այս մասին Բաքու կատարած այցից հետո իր X միկրոբլոգում գրել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Բաքուն հնարավոր չի համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը։ ԱԳՆ-ն նշել էր, որ իբր «ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ Միացյալ Նահանգները կորցնի միջնորդի իր դերը»։ Դրանից հետո Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները լուծելու համար խաղաղ բանակցությունների շարունակական աջակցության մասին և երկու կողմերին կոչ արեց «մասնակցել այդ բանակցություններին՝ անկախ նրանից՝ դրանք տեղի կունենան այստեղ, թե այլ վայրում»։

Ավելի վաղ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կասեցրել է ռազմական և այլ օգնությունը Ադրբեջանին և չեղարկել բարձր մակարդակի որոշ այցեր։ «Վաշինգտոնը Բաքվին ազդակ ուղարկեց, որ երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի, քանի դեռ Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել», - ասել էր նա։

Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը
ԱՄՆ-ը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելը հնարավոր է
Փաշինյանը չի ցանկանում, որ Հայաստանը ամբողջությամբ կախված լինի Ռուսաստանից. ԱՄՆ պետքարտուղարի օգնական
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման մասին
ԱՄՆ-ը նոր գրասենյակ է բացում Հայաստանում տեղական առաջնորդների միջև կապերն ամրապնդելու համար