Բավ է պառակտվել
13-06-2023 12:20

Հայաստանի փոխվարչապետը ԵԱՀԿ ղեկավարի ներկայացուցչի հետ քննարկել է Ադրբեջանի հետ երկաթուղու վերականգնմանն առնչվող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման հեռանկարներին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային իրավիճակը և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ առկա զարգացումները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ հանդիպման ժամանակ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները փոխըմբռնման են եկել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնմանն ուղղված քայլերի շուրջ։

ՀԱՊԿ-ը պատրաստ է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաքելությունը. Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն
Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը
Հայաստանի արտգործնախարարը Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորի հետ քննարկել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով առաջացած խնդիրները
Թուրքիան դժգոհ է Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացում Հայաստանի նկատմամբ Արևմուտքի նախապատվություններից
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել Ադրբեջանին դուրս բերել ԶՈՒ Հայաստանի տարածքից և ապաշրջափակել Լաչինի միջանցքը