Բավ է պառակտվել
05-07-2023 10:22

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել Ադրբեջանին դուրս բերել ԶՈՒ Հայաստանի տարածքից և ապաշրջափակել Լաչինի միջանցքը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ընդունեց Հայաստանի պատվիրակության բոլոր առաջարկները, գրել է ֆեյբուքյան իր էջում ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը:

Նա նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ 2023 թվականի եզրափակիչ փաստաթուղթը՝ Վանկուվերի հռչակագիրը քվեարկությամբ հաստատել է մի շարք կարևոր դրույթներ։

Վեհաժողովը

Կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից,

Կոչ է անում ապահովել մարդկանց և ապրանքների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման,

Կոչ է անում Ադրբեջանին միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ ձևավորել դրական օրակարգ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու նպատակով,

Կոչ է անում ազատ արձակել բոլոր պահվող անձանց և ճշտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած բոլոր անձանց ճակատագրերը, պաշտպանել տարածաշրջանի մշակութային ժառանգությունը և աջակցել ականազերծման գործընթացին,

Խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ՝ հիմք ընդունելով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը,

Ողջունում է Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության դիվանագիտական ջանքերը, որոնք նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և փոխվստահության կառուցմանը։

Ադրբեջանը պիտի հայտարարի Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին․ Ռուբինյան
Հայաստանի փոխվարչապետը ԵԱՀԿ ղեկավարի ներկայացուցչի հետ քննարկել է Ադրբեջանի հետ երկաթուղու վերականգնմանն առնչվող հարցեր
Ռուս խաղաղապահները կապի մեջ են Ադրբեջանի հետ. Զախարովան կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Փաշինյանն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններ մեջ
Հայաստանը տարածքային պահանջներ չունի և պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ