ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:
«Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի շրջանակներում մտքեր փոխանակվեցին Կատրին Կոլոննայի և Անն Իդալգոյի հետ: Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության լայն օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերը մեր մշտական քաղաքական երկխոսության մասն են կազմում»,- թվիթերյան(X) էջում գրել է Միրզոյան։