Բավ է պառակտվել
21-07-2023 19:08

Միրզոյանն ու Խովաևը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր

Որբաթ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։

Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հարավային Կովկասում համապարփակ կայունության հաստատման ուղղությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային հարցերի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ընդգծվել է միջազգային մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման հրամայականը:

Զրուցակիցները հանգամանորեն քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի արդարադատության դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի վճիռների։

Տարածաշրջանային հարցերը Հայաստանի և Ֆրանսիայի մշտական քաղաքական երկխոսության մասն են կազմում․ Միրզոյան
Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը
Միրզոյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը և ներկայացրել Ղարաբաղում ստեղծված ճգնաժամը
Փաշինյանը, Պուտինը և Ալիևը քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը
Փաշինյան. Սահմանազատումը կվերացնի հայ-ադրբեջանական սահմանին երրորդ կողմերի ներկայության անհրաժեշտությունը