Բավ է պառակտվել
06-10-2023 11:09

Ֆրանսիան Հայաստանի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկայի մատակարարման շուրջ․ ԱԳՆ ղեկավար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան անդրադարձել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու թեմային՝ նշելով, որ այդ հարցով Հայաստանի հետ երկխոսություն կսկսվի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կատրին Կոլոննան այս մասին ասել է France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Հայաստանի հետ երկխոսություն կսկսվի տեսնելու համար, թե ինչ կարիքներ ունի»,- ասել է նա։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել Հայաստանի հետ ապագա պայմանագրի կնքման համար, որ հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին, որպեսզի վերջինս կարողանա իր պաշտպանությունը ապահովել:

Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնահատուկ հարաբերություններ են․ վարչապետ
Տարածաշրջանային հարցերը Հայաստանի և Ֆրանսիայի մշտական քաղաքական երկխոսության մասն են կազմում․ Միրզոյան
Ֆրանսիայի արտգործնախարարը կվերահաստատի Փարիզի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը. Economic Times
Որքան քիչ է ժամանակն, այնքան ավելի զգույշ պետք է լինել. Հայաստանի վարչապետը՝ ռազմական բարեփոխումների մասին