Հնդկաստանը դիտարկում է Կովկասում իր ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու հարցը՝ անցյալ տարի զենքի առաջին խմբաքանակը հաջողությամբ մատակարարելուց հետո։ Այս մասին հայտնում է Economic Times-ը։
«Վերջերս Նյու Դելի այցելեց հայ բարձրաստիճան պաշտոնյան՝ քննարկելու այս հարցը։ Հնդկաստանը հաստատվել է որպես զենքի հուսալի մատակարար, որը կարող է բավարարել Հայաստանի պահանջները։
Թեև նոր մատակարարումների մանրամասները մնում են չբացահայտված, հայաստանյան դիտորդները կարծում են, որ նոր խմբաքանակը կարող է ներառել սարքավորումներ, որոնք ուղղված են Պակիստանի և Թուրքիայի աջակցությամբ՝ Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունում Հայաստանի կարողությունների ամրապնդմանը:
Հնդկաստանի նախորդ խմբաքանակը Հայաստան ներառում էր Pinaka բազմափողանի հրթիռային կայաններ, հակատանկային հրթիռներ, հրթիռներ և զինամթերք: Հաղորդվում է, որ զենքը մատակարարվել է Իրանի տարածքով։
Մատակարարումները դժգոհություն են առաջացրել Ադրբեջանում։
Pinaka համակարգը կարևոր է Հայաստանի համար, հատկապես՝ կապված Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործման հետ, քանի որ դրա «կրակիր ու վազիր» հնարավորությունը թույլ է տալիս խուսափել հակամարտկոցի կրակից։
Համակարգի ծախսարդյունավետությունն ու օգտագործման հեշտությունն այն դարձնում են իդեալական Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ այն նման է ռուսական արտադրության ГРАД համակարգին:
Հայաստան առաքված նոր զինատեսակները ներկայումս փորձարկվում են հայ զինվորականների կողմից, և, ըստ Հայաստանի իշխանությունների, արդյունքները «շատ գոհացուցիչ են»,- գրում է հրատարակությունը։
Բավ է պառակտվել