Բավ է պառակտվել
23-10-2023 13:47

Անհրաժեշտ է հնարավորություն տալ Հայաստանին պաշտպանել իր խաղաղ բնակչությանը և ապահովել իր սահմանների պաշտպանությունը. Ֆրանսիայի ԶՈՒ նախարար

Հայաստանին պետք է հնարավորություն տրվի պաշտպանելու իր խաղաղ բնակչությանը և ապահովելու իր սահմանների պաշտպանությունը։ Երկուշաբթի օրը մենք կպաշտոնականացնենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ զենքի ձեռքբերումը։ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուի այս խոսքերը մեջբերել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին X-ի իր միկրոբլոգում.

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուի հրավերով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Անցյալ շաբաթ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը Սենատի հանձնաժողովում 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտնել էր, որ Ֆրանսիան պաշտպանական զենք է վաճառելու Հայաստանին։

Հայաստանը շուտով կավարտի Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարա անցակետի ենթակառուցվածքների վերակառուցումը. ԱԺ փոխխոսնակ
Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման
Հայաստանի սահմանների մոտ սկսվել են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները
Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացման առումով գուցե մոտ ապագայում լավ նորություններ ունենանք. ՀՀ ԱԳՆ
Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ