Բավ է պառակտվել
22-05-2023 23:37

Որքան քիչ է ժամանակն, այնքան ավելի զգույշ պետք է լինել. Հայաստանի վարչապետը՝ ռազմական բարեփոխումների մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի մամուլի ասուլիսում անդրադարձել է անվտանգության ռազմավարության և ռազմական բարեփոխումների հարցին։

«Զարգացման ռազմավարությունն ինքնին շատ մեծ և ծավալուն բան է, ռազմավարության գոնե մի զգալի մասը հրապարակային է, քանի որ փոփոխությունները, որ տեղի են ունենում բանակում` սկսած ատեստավորումից, ֆինանսավորումից, կանանց ներգրավումից, կադրային և կառուցվածքային փոփոխություններից. ի՞նչ է սա»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով անվտանգության ռազմավարության հրապարակման մասին հարցին։

Նա նշել է, որ Հայաստանն առանց այդ էլ քիչ ժամանակ ունի, ուստի պետք է ավելի զգույշ առաջ շարժվել։

«Որովհետև կարելի է այս կարճ ժամանակը սխալ օգտագործել, և ի վերջոարդյունքում պարզվի, որ ժամանակ չկա սխալները շտկելու համար, մենք ականատես ենք այնպիսի երևույթների, որոնք որոշակի եզրակացությունների տեղիք են տալիս»,- ասել է նա։

Հարցին, թե զենքի գնման հետ կապված խնդիրները ազդանշա՞ն են, որ ժամանակն իսկապես սուղ է, Փաշինյանը դրական է պատասխանել։

Նրան հարց է ուղղվել նաև Ռուսաստանից գնված, վճարված, բայց չստացված զենքի մասին։ Հարցին, թե Ռուսաստանը կվերադարձնի գումարը չմատակարարված զենքի համար, Փաշինյանը ձեռնպահ մնաց պատասխանելուց՝ կոռեկտության նկատառումներով։ «Հարցը քննարկման փուլում է։ Եվ հետևաբար, իմ կողմից սխալ կլինի աշխատանքային մանրամասներ բացահայտելը»,- կարծիք է հայտնել նա։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանը զենք գնելու համար «մի քանի հարյուր միլիոն» է փոխանցել Ռուսաստանին, սակայն այն չի ստացել։

Ֆրանսիան Հայաստանի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկայի մատակարարման շուրջ․ ԱԳՆ ղեկավար
Հայաստանն ու Ռուսաստանը պետք է կնքեն նոր ռազմական դաշինք․ Լեպեխին
Լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորությունն այս պահին այդքան էլ մեծ չէ․ Աբրահամյան
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստին
Հայաստանի վարչապետը Ադրբեջանին կասկածել է նոր ռազմական ագրեսիայի նախապատրաստվելու մեջ