Բավ է պառակտվել
12-04-2024 17:35

Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստին

Հայաստանի գլխավոր շտաբի ներկայացուցիչները չեն մասնակցել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով ռազմական խորհրդի 23-րդ նիստին։

Այս մասին նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, ինչպես նաև Միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում կողմերը վերլուծել են ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, անդամ երկրներին սպառնացող սպառնալիքներն ու անվտանգության մարտահրավերները, ինչպես նաև նախանշվել են ռազմական ոլորտում հետագա փոխգործակցության ուղիները։

«Մենք պայմանավորվեցինք շարունակել աշխատանքը գոյություն ունեցող սպառնալիքները չեզոքացնելու և կազմակերպության ռազմական ներուժը բարելավելու ուղղությամբ», – հայտնել է Գերասիմովը:

Նրա խոսքով` անդամ երկրների ռազմական ղեկավարները համաձայնել են առաջադեմ մարտական փորձը ներդնել ՀԱՊԿ զորքերի պատրաստման պրակտիկայում։

Գերասիմովը նշել է, որ ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստը տեղի է ունեցել գործնական և կառուցողական մթնոլորտում, և արդյունքները կնպաստեն ռազմական անվտանգության առաջանցիկ զարգացմանն ու ամրապնդմանը։

Արարատ Միրզոյանը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Որքան քիչ է ժամանակն, այնքան ավելի զգույշ պետք է լինել. Հայաստանի վարչապետը՝ ռազմական բարեփոխումների մասին
Հայաստանը կմասնակցի դպրոցականների շախմատի աշխարհի առաջին թիմային առաջնությանը
ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. Աշոտյան
Ֆրանսիան Հայաստանի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկայի մատակարարման շուրջ․ ԱԳՆ ղեկավար