Հայաստանի պատանի շախմատիստները կմասնակցեն դպրոցականների շախմատի աշխարհի թիմային առաջին առաջնությանը, որը կանցկացվի օգոստոսի 3-ից 8-ը Ակտաու քաղաքում (Ղազախստան):
Հայկական «Ֆոտոն» քոլեջի (Photon Gymnasium) թիմը 43 այլ թիմերի հետ հայտավորված է Մ18 տարիքային կատեգորիայում։ Իսկ պատանիների Մ12 կարգում մասնակցում է 27 թիմ, հայտնում է մրցաշարի կայքը։
Առաջնությանը կմասնակցեն 54 երկրների դպրոցական թիմեր (4 հիմնական և 1 պահեստային խաղացողներ): Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով 8 տուրով։