Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածել է Ադրբեջանին նոր ռազմական ագրեսիայի նախապատրաստվելու մեջ։
«Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, ինչը հակասում է Ալմաթիի հռչակագրին և վերը նշված պայմանավորվածություններին: Ադրբեջանը նաև երկիմաստություններ է պահում Խորհրդային Միության վերջին քարտեզները որպես դելիմիտացիայի հիմք ընդունելու հարցում, ինչը նույնպես որոշ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու և նոր ռազմական ագրեսիա նախաձեռնելու հիմքեր է ստեղծում»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանում։
Նա նաև նշել է, որ Ադրբեջանը տրանսպորտային միջանցք տրամադրելու հարցը բարձրացնում է հենց «միջանցքային տրամաբանության» մեջ, մինչդեռ դա ներառված չէ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։
Փաշինյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ և շահագրգռված է ինքնիշխանության և իրավասության փոխադարձ ճանաչման սկզբունքով հաղորդակցությունների բացման հարցում և կոչ է արել ռեբրենդինգի ենթարկել հաղորդակցությունների ապաշրջափակման գաղափարը։ Նա այս նախագիծն անվանել է «Խաղաղության խաչմերուկ»։