Հայաստանի վարչապետը հնարավոր է համարում նոր պատերազմը Ադրբեջանի հետ։
«Ընդհանուր առմամբ, քանի դեռ խաղաղության պայմանագիրը (Ադրբեջանի հետ) չի ստորագրվել և վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից, պատերազմը շատ հավանական է: Իհարկե, հավանականության տարբեր սանդղակներ կան, բայց դա, իհարկե, պետք է ասվի: Դրան գումարվում է ակնհայտ ագրեսիվ հռետորաբանությունը, ատելության խոսքն Ադրբեջանի կողմից, աշխարհաքաղաքական իրավիճակը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա ասել է, որ ամեն օր ՀՀ և Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում։ «Իմ վարչապետության հինգ տարվա ընթացքում մաքսիմում երևի 2-3 օր, որ հրադադարի խախտում տեղի ունեցած չլինի»,- ասել է Փաշինյանը։