Բավ է պառակտվել
10-10-2023 23:48

Հայաստանի վարչապետը պատասխանել է Էրդողանին․ պատրաստ ենք բանցել մեր ճանապարհները Ադրբեջանի և Թուրքիայի համար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունները։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է լինի ռացիոնալ և կառուցողական, բացի «Զանգեզուրի միջանցքը», այդ դեպքւմ Թուրքիան կսկսի աստիճանաբար բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ։

Վարչապետի խոսքով՝ Թուրքիայի նախագահի հայտարարությունը կետ առ կետ պետք է դիտարկել։ Հայաստանը երբեք որևէ պատճառ չի տվել ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին օգտագործել տերմինաբանություն, որի համար խոստումներ չեն եղել։

«Հայաստանում դա ընկալվում է որպես տարածքային պահանջներ և արտատարածքային միջանցքի պահանջ։ Այս տերմինաբանությամբ մենք որևէ մեկին խոստումներ չենք տվել։ Եռակողմ հայտարարության մեջ նման բան չկա»,– ասել է Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նա նշել է, որ «միջանցք»բառը ընդհանրապես գլոբալ աշխարհում ներկայացվում է որպես հաղորդակցության ուղիների սովորական տերմին:Եռակողմ հայտարարության մեջ խոսվում էր Լաչինի միջանցքի մասին, որը վերահսկվում էր երրորդ ուժի կողմից։

«Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմամբ, պատրա՞ստ ենք բացել մեր ճանապարհները Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Այո՛, պատրաստ ենք։ Դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Ոչ մի երրորդ ուժ ՀՀ որևէ տարածքի նկատմամբ վերահսկողություն պետք է չունենա: Հայաստանի սահմանենրը հատելու ժամանակ պետք է գործեն Հայաստանի սահմանապահ ծառայությունները, մաքսային ծառայությունները»,- ասել է Փաշինյանը։

Թուրքիան դժգոհ է Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացում Հայաստանի նկատմամբ Արևմուտքի նախապատվություններից
Թուրքիան և Ադրբեջանը նպատակ են դրել զավթել Հայաստանը․ Ալեքսիս Օհանյան
Հայաստանի վարչապետը հնարավոր է համարում նոր պատերազմը Ադրբեջանի հետ
Հայաստանի սահմանների մոտ սկսվել են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները
Վրաստանում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպում