Թուրքիան և Ադրբեջանն ունեն հայտարարված նպատակ՝ Հայաստանի նվաճում, հայտարարել է հայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։
«Մենք տոկուն ժողովուրդ ենք։ Բայց ինչո՞ւ մենք պետք է այդքան տոկուն լինենք 100 և ավելի տարի: Այն նույն մարդկանց, որոնք դեռևս ժխտում են մեր ցեղասպանությունը (որն իրենք են իրականացրել), գլոբալ տերությունների կողմից տրվել է ազատ իշխանություն՝ կազմակերպելու արտաքսում։ Մենք՝ բոլորս վախենում ենք, որ առաջիկա ամիսներին այն կհանգեցնի հայկական հողի ավելի մեծ նվաճման: Թուրքիան և Ադրբեջանն այստեղ ունեն հայտարարված նպատակ՝ Հայաստանի նվաճում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Օհանյանը։