Բավ է պառակտվել
03-11-2023 14:02

Հայաստանը մտադիր է դեսպանություններ բացել Կորեայում և Լյուքսեմբուրգում. Միրզոյան

Հայաստանը մտադիր է դեսպանություններ բացել Կորեայում և Լյուքսեմբուրգում, հայտարարել է ուրբաթ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք մտադիր ենք մի շարք դիվանագիտական ներկայացուցչություններ բացել մի քանի երկրում։ Վերջերս Կորեայի Հանրապետությունը մեզ պաշտոնական նոտայով տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ դեսպանություն հիմնել Երևանում: Անշուշտ, մենք էլ ցանկություն ունենք Սեուլում բացել ռեզիդենդ դիվանագիտական ներկայացուցչություն»,- ասել է նա ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Նրա խոսքով, Հայաստան-Կորեա հարաբերություններում մեծ ներուժ կա։
«Երկու մայրաքաղաքներում դեսպանությունների բացումը կնպաստի, որ այդ ներուժն ավելի լավ իրացվի: Սա բյուջեում արտցոլված չէ»,- նշել է Միրզոյանը։ ասացի:
Նախատեսվում է նաև դիվանագիտական ներկայացուցություն բացել Լյուքսեմբուրգում:
ԱԳՆ ղեկավարը նշել է, որ երկու երկրները վաղուց հրաշալի հարաբերություններ ունեն և ժամանակն է Հայաստանի ներկայացուչություն բացել Լյուքսեմբուրգում։

Հարավային Կորեան դեսպանություն կբացի Հայաստանում 2024 թվականին
Իրանի արտգործնախարարի հետ զրույցում Միրզոյանը նշել է Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումը
Նման մարդիկ Հայաստանը փակուղի են տանում․ Զախարովան՝ Միրզոյանի մասին
Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը կնպաստի մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնմանը. Փաշինյան
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ