Բավ է պառակտվել
22-08-2023 21:07

Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը կնպաստի մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնմանը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ հանդիպմանը ողջունել է ողջունել է Բելգիայի կառավարության՝ Հայաստանում դեսպանություն բացելու որոշումը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նրա խոսքով, դա կնպաստի ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ու մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը։

Փաշինյանը նաև կարևորել է տիկին Լահբիբի այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Հաջա Լահբիբի խոսքով՝ չնայած երկկողմ ինտենսիվ կապերին՝ Բելգիայի ԱԳ նախարարի այց Հայաստան վերջին 8 տարիներին տեղի չի ունեցել և իր այցի նպատակն է նոր լիցք հաղորդել հայ-բելգիական հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսության ու ներդրումների ոլորտում: Նա հավելել է, որ բելգիացի գործարարների շրջանակում առկա է Հայաստանոււմ ներդրումային ծրագրեր իրականացնելու և բիզնես կապերը խորացնելու մեծ հետաքրքրություն:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Բելգիայի և Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 65,6 մլն դոլար՝ նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ նվազելով 5,5 տոկոսով։ Միաժամանակ Հայաստանից Բելգիա արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 35,4 մլն դոլար (անկումը՝ 10%), իսկ ներմուծումը՝ 71,8 մլն դոլար (աճը՝ 57,3%)։

Հայաստանը և ԵՄ-ն հանձնառու են խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում. Ալեն Սիմոնյանը՝ Վասիլիս Մարագոսին
Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի պաշտպանության նախարարը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր
Ֆրանսիացի սենատորները պատրաստակամություն են հայտնել շարունակել խթանել համագործակցությունը Հայաստանի հետ