Բավ է պառակտվել
24-10-2023 14:49

Ֆրանսիացի սենատորները պատրաստակամություն են հայտնել շարունակել խթանել համագործակցությունը Հայաստանի հետ

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ, որտեղ հանդիպումներ է ունեցել Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերանի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ, հայտնում են ՀՀ ՊՆ մամլո խառայությունից։

Քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր:

Պաշտպանության նախարարը ներկայացրել է համագործակցության ներկայիս ընթացքը և այս այցի շրջանակներում ունեցած քննարկումների արդյունքները:

Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար: Սենատորները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աջակցությունը հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ավելի վաղ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Պապիկյանը և նրա ֆրանսիացի գործընկեր Սեբաստիեն Լըկորնյուն ստորագրել են Հայաստանին Thales-ի արտադրության երեք GM 200 ռադարի վաճառքի պայմանագիր և ֆրանսիական «Mistral»փոքր հեռահարության օդային պաշտպանության համակարգերի գնման մտադրության նամակ։ Ֆրանսիան կաջակցի նաև Հայաստանին իր ցամաքային պաշտպանական ուժերի վերապատրաստման հարցում և զինված ուժերի բարեփոխմանն ու արդիականացմանն ուղղված ջանքերում:

Հայաստանն ու ԱՄԷ-ն պատրաստակամություն են հայտնել զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում
Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնահատուկ հարաբերություններ են․ վարչապետ
Ֆրանսիայի արտգործնախարարը կվերահաստատի Փարիզի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
Հայաստանը և ԵՄ-ն հանձնառու են խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում. Ալեն Սիմոնյանը՝ Վասիլիս Մարագոսին
Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը