2020 թվականի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը հայ ժողովրդի հետ միասին սգում ենք զոհերի համար, մեր կարեկցանքն ենք հայտնում նրանց ընտանիքներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Այս մասին ասվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան հայտարարության մեջ։
«Ռուսաստանը մտադիր է շարունակել բոլոր անհրաժեշտ ջանքերը օգնություն տրամադրելու համար՝ հիմնվելով 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև առկա եռակողմ պայմանավորվածությունների վրա՝ տարածաշրջանում ամուր և կայուն խաղաղություն հաստատելու համար։ Ռուսական կողմի, այդ թվում՝ ՌԽԶ-ի, ուշադրության կենտրոնում մշտապես գտնվում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության սուր հումանիտար խնդիրները»,- նշվում է հայտարարությունում։
Բավ է պառակտվել