Հարավային Կորեան պլանավորում է հաջորդ տարի դեսպանություններ բացել 10 երկրում, այդ թվում՝ Հայաստանում, հայտնում է Korea JoongAng Daily-ն՝ հղում անելով Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։
«Մենք որոշել ենք այն երկրների ցանկը, որտեղ կբացվեն նոր դեսպանատներ՝ ելնելով այդ երկրներում բնակվող կորեացիների թվից և այն աջակցությունից, որը կորեական ընկերություններին անհրաժեշտ է շուկաներ մուտք գործելու համար», - ասել է Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։
Նշվում է, որ Հայաստանից բացի դեսպանատներ կբացվեն Լյուքսեմբուրգում, Լիտվայում, Մարշալյան կղզիներում, Սիերա Լիոնեում, Էստոնիայում, Ջամայկայւմ, Զիմբաբվեում և Վրաստանում։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օրերս հայտարարել էր, որ Հայաստանը պլանավորում է դեսպանություն բացել Սեուլում։ «Հարավային Կորեայից պաշտոնական նոտայով տեղեկացրել են, որ ցանկանում են 2024թ․ առաջին կիսամյակում ռեզիդենտ դեսպանություն բացել Երևանում։ Միանշանակ, մենք ցանկանում ենք նաև մեր դեսպանատունը բացել Սեուլում»,- ասել է Միրզոյանը՝ նշելով Հայաստանի և Կորեայի երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ներուժը։
Բավ է պառակտվել