Բավ է պառակտվել
06-11-2023 16:19

Հայաստանը 2024 թվականին կսկսի հեպատիտ C-ի բուժման ջեներիկ դեղերի գնումները

2024 թվականին Հայաստանում հեպատիտ C-ի բուժման համար կգնեն նաև ջեներիկներ (օրիգինալ դեղամիջոցի անալոգը), ասաց երկուշաբթի ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հեպատիտ C-ի դեմ թանկարժեք դեղամիջոցները ոչ բոլորին են հասանելի։ Այնպես որ, եթե հաշվի առնենք, որ որոշ հիվանդներ չեն բուժվում, ապա հիվանդության հետագա տարածման վտանգը միայն մեծանում է, հետևաբար, դեղերի ավելի մեծ ծավալով գնումն ապահովելու համար, Առողջապահության նախարարությունը որոշել է սկսել առկա դեղի ջեներիկների (քիմիական ակտիվ դեղաբանական բաղադրիչ պարունակող դեղորայք) ներմուծումը», - ասաց Ավանեսյանը 2024 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ։ Նրա խոսքով, այս հարցը քննարկվել և համաձայնեցվել է նաև օրիգինալ դեղամիջոցներ արտադրողների հետ։

Նախարարը տեղեկացրեց, որ եթե 2021-ին պետպատվերի շրջանակներում բուժում է ստացել ընդամենը 669 հիվանդ, ապա 2023-ի 9 ամսում` արդեն 826, իսկ 2024-ին որոշվել է այդ թիվը հասցնել 1800-ի։

«Մասնավորապես, խնդիր է դրվել ամբողջությամբ վերացնել հիվանդությունը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում»,- ասաց Ավանեսյանը։

Հայաստանի բնակչության շուրջ 4 տոկոսը հեպատիտ C-ի կրող է․ ԱՆ
Հարավային Կորեան դեսպանություն կբացի Հայաստանում 2024 թվականին
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով․ պատգամավոր
Ադրբեջանի ԶՈւ–ն Սյունիքի Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ է գնացել. մարզպետ
Վտանգավոր կողմնակի ազդեցությունները, որոնք հայտնաբերված են հանրաճանաչ ցավազրկողների մեջ