ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել հետագա միջադեպերից և վերադառնալ երկխոսության:
ԵՄ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է, որ
Եվրամիությունը մեծ մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակական սահմանափակումներին և Ղարաբաղի հայերի վրա ազդող մարդասիրական և անվտանգության լուրջ հետևանքներին, հաղորդում է Արմենպրեսը։
ԵՄ-ն հիշեցնում է, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը խոչընդոտվել է գրեթե 9 ամսով, իսկ հունիսի 15-ից միջանցքը գրեթե ամբողջությամբ փակվել է՝ բացառությամբ երբեմն իրականացվող բժշկական տարհանումների:
«Դրա հետևանքով դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքներն աղետալիորեն պակասում են կամ դրանք արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար», - ընդգծվում է հայտարարությունում:
ԵՄ-ն ափսոսանք է հայտնում, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն խոչընդոտվում է և կոչ է անում վերականգնել դրա լիարժեք և արագ վերականգնումը, ներառյալ մարդասիրական ապրանքների փոխադրումը: