Բավ է պառակտվել
24-10-2023 14:52

Ֆրանսիան ռազմական խորհրդատու կուղարկի Հայաստան և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ զինված ուժերի համար․ պաշտպանության նախարար

Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և կվերապատրաստի հայկական հատուկ ջոկատայիններին, ասել է Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն։
«2023 թվականի հունվարին Ֆրանսիան ռազմական կցորդ է նշանակել Հայաստանում հանրապետության դեսպանատանը»,- գրել է Լեկորնուն իր պաշտոնական X էջում։
Նա ներկայացրել է նաև այն ծրագրերն ու ուղղությունները, որոնց շուրջ կողմերը սկսել են կամ սկսելու են համագործակցել։ Դրանք են՝
1. Աջակցություն հայկական բանակին նրա վերափոխման գործում`
● Պաշտպանական առաքելության բացումը 2023 թվականի հունվարին
● Ֆրանսիացի սպայի՝ որպես ռազմական խորհրդատու ՀՀ ՊՆ ուղարկում
● Բազմաթիվ այցելություններ և աշխատանքային հանդիպումներ
2. Ուսուցում
● Համագործակցություն սպայական և ենթասպայական ուսումնական հաստատությունների հետ
● Ուսուցում օպերատիվ ուսումնական ջոկատների կողմից, մասնավորապես լեռնային մարտերի և հրաձգության վայրերում
3. Ցամաքային ՀՕՊ համակարգերի ուժեղացում
● 3 հատ GM200 ռադիոտեղորոշիչ կայանի ձեռքբերման պայմանագրի և հակաօդային պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում
● «Միստրալ» զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում
● Հայկական ցամաքային ՀՕՊ համակարգերի առաջիկա աուդիտ:

Ադրբեջանի զինված ուժերը գիշերը կրակ են բացել Գեղարքունիքում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ֆրանսիան Հայաստանի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկայի մատակարարման շուրջ․ ԱԳՆ ղեկավար
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Սյունիքում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Հայաստանում քննարկվում է հանրապետության զինված ուժերին Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների ինտեգրվելու հարցը
Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից․ ՀՀ ԱԳՆ