Բավ է պառակտվել
11-12-2023 22:39

Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին:

Մտքեր են փոխանակվել միջազգային հարթակներում փոխգործակցության, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության խորացման հարցերի շուրջ։

Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնահատուկ հարաբերություններ են․ վարչապետ
Հայաստանի արտգործնախարարը Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորի հետ քննարկել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով առաջացած խնդիրները
Իրանի արտգործնախարարի հետ զրույցում Միրզոյանը նշել է Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումը
Ֆրանսիայի արտգործնախարարը կվերահաստատի Փարիզի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
Ռուսաստանում քննարկվում է Հայաստանում համատեղ դպրոցներ բացելու հարցը