Բավ է պառակտվել
26-07-2023 14:28

ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ներգրավումը Հարավային Կովկասում ապակայունացում կբերի. Զախարովա

Նկատելի է, որ ՆԱՏՕ երկրները, այդ թվում ԱՄՆ-ն եւ Թուրքիան, բարձր հետաքրքրվածություն ցուցաբերում Հարավային Կովկասի հանդեպ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Պենտագոնի հետ հայ պաշտոնյաների շփումները։

«Համոզված ենք, որ դաշինքի ներգրավումը տարածաշրջանի գործերում ապակայունություն կբերի եւ երկար ժամանակով մի կողմ կմղի լիարժեք, լիաչափ, լիարյուն խաղաղ կարգավորումը», - ասել է նա չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում։

Զախարովայի խոսքով, կանադացիների հայտնվելը Հայաստանում հաստատում է, որ արտաքին քաղաքական ինքնուրույնությունը լրիվ կորցրած Եվրամիությունը զբաղվում է ԱՄՆ և ՆԱՏՕ շահերի սպասարկմամբ։

«Դա լիովին բացատրվում է Հայաստանում ԵՄ-ական առաքելությամբ, որը մոտ հարյուր մարդ ունի, որոնց մեկ-երկու կանադացի մասնագետ էր պետք։ Եվ թե ինչ մասնագետներ են դրանք՝ մենք նույնպես գլխի ենք ընկնում։ Կանադական խաղաղապահության առանձնահատկության մասին մենք լավ տեղեկացված ենք։ Հենց այդպիսի մասնագետներն էին Կանադայից 2015 թվականից ակտիվորեն պատրաստում ուկրաինացի գրոհայիններին «Unifier» գործողության շրջանակներում»,- ասել է նա։

Դիվանագետը նաև ափսոսանքով մատնանշել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդության արդյունքների բացակայությունը, որոնք դրական արդյունք կունենային տարածաշրջանի համար։

«Ցավոք, այն ամենը, ինչին նրանք դիպչում են, հանգեցնում է ապակայունացման, և այս տարածաշրջանը բացառություն չէ», - հավելել է Զախարովան։

Հուլիսին հայտնի դարձավ, որ Կանադան նյութական օգնություն կցուցաբերի Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությանը (EUMA): ԵՄ խորհուրդը նախկինում թույլ է տվել դիտորդական առաքելությանը օգնություն ստանալ երրորդ երկրներից։ Որպես օգնության հասցեատեր գրանցվել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։

Փաշինյանը Բայդենին հղած շնորհավորական ուղերձում բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ
Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տրանսպորտային և կոմունիկացիոն կապերի ապաշրջափակման օգտին․ Միշուստին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի փլուզումը աշխարհի համար աղետ կլինի
Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն բազմաբնույթ համագործակցության զարգացումը Հարավային Կովկասում անվտանգություն ապահովելու նպատակով․ Փաշինյան
Չինաստանը բողոքել է ԱՄՆ-ին՝ Թայվանին 57,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու կապակցությամբ: