Բավ է պառակտվել
04-07-2023 12:07

Փաշինյանը Բայդենին հղած շնորհավորական ուղերձում բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.

Փաշինյանն իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցությանը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և ղարաբաղյան հիմնախնդրին։

«Վերջին տարիների հայ-ամերիկյան ակտիվ երկկողմ հարաբերությունները խոստումնալից են՝ հատկապես ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ Ուրախ եմ արձանագրել, որ մեր կառավարությունների միջև առկա է փոխվստահության վրա հիմնված համագործակցություն, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով հասցեագրելու առկա մարտահրավերները և առավել ամրապնդելու մեր պետությունների ու ժողովուրդների միջև կապը»,- ասված է ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած տեքստում։

Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության աջակցության հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որը գործնականում դրսևորվեց 2021-2022 թվականների ընթացքում:

«Մենք բարձր ենք գնահատում նաև ԱՄՆ-ի ջանքերը Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին՝ հանուն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անձեռնմխելիության, հանուն անկախության, ինքնիշխանության և տարածաշրջանում երկարատև խաղաղ զարգացման»,- նշել է ՀՀ վարչապետը։

ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ներգրավումը Հարավային Կովկասում ապակայունացում կբերի. Զախարովա
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն կարող է, այլ պետք է լինի. Փաշինյան
Փաշինյանը պատասխանել է հարցին արդյոք մո՞տ է խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև
ԱՄՆ 40 կոնգրեսական Բայդենին կոչ են արել նախաձեռնել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն՝ Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար
ԱՄՆ-ը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելը հնարավոր է