Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ղարաբաղի տարածքն հիմա չի դարձել Ադրբեջանի տարածք։ Այն վերջնականապես Ադրբեջանի մաս կազմեց այն բանից հետո, երբ անցյալ տարի՝ նոյեմբերին, Պրահայում կայացած հանդիպմանը վարչապետ Փաշինյանը հայտարարություն արեց, որն արմատապես փոխեց Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն՝ այն որոշեց Ղարաբաղի կարգավիճակը։ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մաս է»,- ասել է նա՝ Բիշքեկում պատասխանելով լրագրողների հարցերին։
Պուտինը նշել է, որ նախորդ բոլոր տարիներին ամեն ինչ պտտվում էր նույն հարցի շուրջ՝ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, և նախորդ տասնամյակների ընթացքում մենք բազմիցս մոտ ենք եղել Ղարաբաղի շուրջ համաձայնության»։
«Ինչն է միշտ խնդիր եղել․ պայմանավորվում էին, որ պետք է հանրաքվե անցկացվի։ Բայց մի կողմն ասաց, որ չի կարող նշել այս հանրաքվեի ամսաթիվը։ Սա Ադրբեջանն է։ Որովհետև եթե ընթացիկ պայմաններում հանրաքվե անցկացվի, անկախ նրանից, թե երբ՝ վաղը, թե նույնիսկ 20 տարի հետո, հանրաքվեի արդյունքը պարզ կլինի։ Եվ դրա համար առաջարկվել էր դա թողնել ապագա սերունդների որոշմանը։ Հայկական կողմը, ընդհակառակը, պնդում էր հանրաքվեի օրը որոշել, իսկ այս հանրաքվեում որոշել Ղարաբաղի կարգավիճակը, քանի որ իրենք էլ ելնում էին նրանից, որ եթե նույնիսկ հանրաքվեն անցկացվեր 20 տարի հետո, ապա բնակչության ներկայիս կազմով, արդյունքն ակնհայտ կլիներ։ Սա էր խնդրի էությունը, ամեն ինչ սրա շուրջ էր պտտվում, սա էր կարգավիճակի որոշման հիմնական խոչընդոտը»,- պարզաբանել է Պուտինը։
Այս առնչությամբ ՌԴ նախագահը հավելել է, որ անցյալ տարի Պրահայում Հայաստանի ղեկավարությունը փակեց այս թեման և ասաց, որ «Ղարաբաղը Ադրբեջանի մաս է», նույնիսկ նշե քառակուսի կիլոմետրերի թիվը՝ վկայակոչելով 1991 թվականի պայմանագիրը, երբ նախկին միութենական հանրապետությունների պետական սահմանները որոշվում էին Խորհրդային Միությունում հաստատված սահմանների համաձայն։
«Վերջ, թեման փակված է»,- ընդգծել է նա։
Այս համատեքստում ՌԴ ղեկավարը նաև նշել է, 2020 թվականի նոյեմբերին մենք պայմանավորվեցինք այդ տարածքում մեր խաղաղապահների ներկայության մասին, նախ՝ նրանց մանդատը մի բանի համար էր․ հրադադարի ռեժիմի մշտադիտարկումը։
«Եվ երկրորդ. չէ՞ որ Ղարաբաղի կարգավիճակը վերջնականապես որոշված չէր, և սա էր, ևս մեկ անգամ կրկնում եմ, խնդրո առարկան։ Երբ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ստացվեց, որ մեր խաղաղապահներն առանց որևէ կասկածի, գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում և, իհարկե, հիմա, այս, անկեղծ ասած, ծանր իրադարձություններից՝ հայ բնակչության արտագաղթից հետոիրավիճակն ամբողջությամբ կտրուկ փոխվել է. Բայց ֆորմալ առումով մեր խաղաղապահներն այնտեղ են մինչև 2025 թվականի նոյեմբերը, և մենք, իհարկե, մեր գործընկերների հետ երկխոսության ընթացքում պետք է մոտ ապագայում որոշենք և լուծենք, թե ինչ և ինչպես ենք անելու։ Բայց մենք դա կորոշենք բանակցությունների ընթացքում»,- եզրափակել է Պուտինը։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ քառակողմ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը վերահաստատեցին իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և. 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց հիման վա երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
2023 թվականի մայիսի 22-ին Փաշինյանը հայտարարեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու պատրաստակամության մասին՝ ղարաբաղցիների իրավունքների և անվտանգության երաշխիքների պահպանմամբ։