Բավ է պառակտվել
05-09-2023 12:57

Մոսկվան համաձայն չէ Փաշինյանի հայտարարությունների հետ․ Պուտինի մամլո քարտուղար

Մոսկվան համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք խորապես հարգում ենք վարչապետ Փաշինյանին, մենք գնահատում ենք աշխատանքային և միանգամայն կառուցողական հարաբերությունները նրա և նախագահ Պուտինի միջև և հույս ունենք, որ այդ հարաբերությունները կշարունակեն մնալ երկու երկրների սերտ փոխգործակցության գրավականը։ Բայց պարոն վարչապետի այդ թեզերի հետ մենք չենք կարող համաձայնել»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանն այդ տարածաշրջանի բացարձակ անքակտելի մասն է, ուստի ոչ մի տեղ գնալ չի կարող։ Ռուսաստանը Հայաստանից հեռանալ չի կարող։
Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում», որոնց մեծ մասը ՌԴ հայրենասիրաբար տրամադրված քաղաքացիներ են և արժանի ավանդ են ներդնում երկրի զարգացման գործում։

«Եվ չմոռանանք, որ, ի վերջո, Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում, որոնց մեծ մասը մեր երկրի՝ Ռուսաստանի Դաշնության օրինակելի ու հայրենասիրաբար տրամադրված քաղաքացիներ են և արժանի ավանդ են ներդնում մեր երկրի զարգացման գործում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ Փաշինյանն La Repubblica-ին տված հարցազրույցում ասել էր, որ «Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից»։

Մոսկվան նախապատրաստում է պատասխանը Փաշինյանին․ Զախարովա
Պեսկով. Չնայած ԱՊՀ գագաթնաժողովին Փաշինյանի բացակայությանը՝ Ռուսաստանի երկխոսությունը Հայաստանի հետ կշարունակվի
«Ոչինչ է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը և դրա իրացման փաստն անտեսող Փաշինյանի ցանկացած հայտարարություն»․ Արցախի ԱԺ
Փաշինյանը գոհ չէ Արցախի հարցի շուրջ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներից
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը «ցնորամտություն» է անվանել Ղարաբաղի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները