Մոսկվան առաջիկայում հայտարարություն կանի Հայաստանի ղեկավարության մի քանի արտահայտությունների վերաբերյալ, որոնք վնասում են երկկողմ հարաբերություններին: Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ես կարող եմ ասել, որ, անշուշտ, Մոսկվայում ուշադրություն են դարձրել Հայաստանի վարչապետի եւ Երեւանի պաշտոնական ներկայացուցիչների կողմից արված իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների մի ամբողջ շարքին, որոնք, առաջին հերթին հակաքայլ են երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Դրանց շուտով մանրամասն պատասխան կտրվի, բառացիորեն <...> րոպեների ընթացքում կհրապարակվի ՌԴ արտաքին գործերի նախարարության համապատասխան հայտարարությունը»,- Զախարովայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։