Բավ է պառակտվել
05-09-2023 17:37

Պետք է կարողանալ պատասխան տալ սեփական արարքների համար․ Զախարովան՝ Փաշինյանի վերջին հայտարարությունների մասին

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները։

Ի պատասխան խնդրանքին՝ մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունը, որում նա սխալ է անվանել անվտանգության ոլորտում Ռուսաստանից կախվածությունը, Զախարովան ասել է, որ կմեկնաբանի ոչ թե կոնկրետ այդ, այլ վերջին շրջանում Փաշինյանի բոլոր հայտարարությունները։

«Հայաստանի վարչապետը վերջին օրերին քիչ բան չի ասել։ Պարզապես ամփոփելով այդ բոլոր հայտարարությունները՝ ուզում եմ ասել, որ պետք է կարողանալ պատասխան տալ սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորներ փնտրել և դա անել անընդհատ, ամեն առիթով։ Պետք է պատասխանատվություն կրել, սեփական պատասխանատվությունը, այլ ոչ թե ուրիշի ուսերին բարդել»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ, սրանով է քաղաքական գործիչը, պետական գործիչը տարբերվում պատահական մարդուց, որը չի մտածում իր երկրի ազգային շահերի մասին։

Վերջերս իտալական La Repubblica-ին տված հարցազրույցում Փաշինյանը, մասնավորապես, հայտարարեց, որ «Ռուսաստանի խաղաղապահ ուժերը Ղարաբաղում չեն կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած առաքելությունը», ինչպես նաև, որ «Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից»։

Մոսկվան նախապատրաստում է պատասխանը Փաշինյանին․ Զախարովա
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «հրադադար երկնքում և ծովում» հաստատել, ինչպես նաև ափսոսանք հայտնել Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.