Մոսկվան շարունակում է երկխոսությունը Երևանի հետ՝ չնայած Բիշքեքում ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությանը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նա [Փաշինյանը] դրա համար ունի իր պատճառները, և մենք հարգում ենք դա, բայց դա չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք մեր շփումները, մենք շարունակում ենք մեր երկխոսությունը», - ասել է Պեսկովը։
«Հայաստանը եղել է, կա և կլինի մեր դաշնակիցն ու հարևանը, մի երկիր, որի հետ մեզ միավորում է ընդհանուր պատմությունը և ընդհանուր ապագան»,- ընդգծել է նա։
Բավ է պառակտվել