Բավ է պառակտվել
15-06-2023 20:42

ՀՀ զինանշանը ոչ մի կապ չունի ժամանակակից Հայաստանի հետ. Փաշինյան

Հայաստանի զինանշանն արտահայտում է հայ ժողովրդի հոգեբանությունը, այն կապ չունի 1991 թվականին հիմնադրված Հայաստանի պետականության հետ։ Այս մասին հինգշաբթի հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի՞նչ է պատկերված մեր զինանշանի վրա․ Նոյան տապանն Արարատ լեռան վրա, Հայաստանի չորս տոհմերի զինանշանները։ Վերջերս, երբ նայում եմ այս զինանշանին, հարց է ծագում՝ մեզանից յուրաքանչյուրի համար սրբավայր հանդիսացող պատկերն ինչպե՞ս է կապված 1991 թվականին հիմնադրված պետության հետ, ինչի՞ մասին է։ Նայելով կենտրոնին, Արարատ սարի վրա Նոյյան տապանն է, իսկ այսօրվա Հայաստանի տարածքը ջրհեղեղի տակ է: Առյուծը, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում վաղուց չի ապրում: Դա մեզնից յուրաքանչյուրի մեջ առկա երկվության մասին է»,- Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց կառավարության ղեկավարը։

Հայաստանն ու ԵՄ-ն ջանքեր են գործադրում՝ ի նպաստ ՀՀ-ԵՄ առավել մերձեցման և քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման
ՀՀ-ն պատասխանել է Ադրբեջանին․ Երևանն առաջարկել էր Բաքվին սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև
ՀՀ ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների ID քարտերով փոխադարձ ճանապարհորդությունների նախաձեռնությանը
Ադրբեջանի ԶՈւ–ն Սյունիքի Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ է գնացել. մարզպետ
Չինաստանը բողոքել է ԱՄՆ-ին՝ Թայվանին 57,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու կապակցությամբ: