Մոսկվայի կողմից Երևանին զենք-զինամթերք չտրամադրելը, համաձայն նախկինում ստորագրված պայմանագրի, հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի գլխավոր հարցերից մեկն է, ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Այնուամենայնիվ, Մինսկում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարների վերջին հանդիպման ժամանակ այդ հարցը չի քննարկվել»,- «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Գրիգորյանը։
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը համոզված է, որ բոլոր հարցերը պետք է բաց և հանգիստ քննարկվեն գործընկերների հետ։ Դա, նրա կարծիքով, հնարավորություն կտա գտնել առավել ընդունելի լուծումներ, քանի որ այս բոլոր խնդիրները Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն։